Պետաքաղաքական վարչաձևը և Պետության դերը հասարակության մեջ
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության կառուցակարգը։ Պետաքաղաքական վարչաձևը /դասագիրք, էջ 165-172/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
Պետության կառուցակարգի սկզբունքները մեզ տալիս են հնարավորություն ավելի հիմնավոր և մանրամասն նայելու հենց բուն պետության կառուցակարգին: Դրանք են՝ ժողովրդաիշխանությունը, անհրաժեշտ բաները հասարակությանը հասանելի լինելը, հրապարակային լինելը, օրինականությունը, մարդու իրավունքները վեր դասելը և իշխանությունների բաժանումը:
2․ Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
Պետության քաղաքականությունը ձևավորելու համար պետք են մարդիկ, ովքեր կկարողանան այդ ամենը իրականացնել, այդ ամենով զբաղվել: Պետական մարմինները հենց այդ մարդիկ են, ավելի պաշտոնական՝ հենց այդ կազմակերպություններն են, ովքեր տվյալ ժամանակահատվածում ունենում են այդ իշխանությունը:
Պետական մարմինների տեսակները բաժանվում են երեք մասի՝ ըստ ստորակարգության մեջ գրաված դիրքի, ըստ պետական մարմինների կողմից իրականացվող խնդիրների և ըստ որոշումների ընդունման եղանակի: /կենտրոնական, տեղական/, /գործադիր, օրենսդիր, դատական/, /կոլեգիալ և միանձնյա/:
3․ Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը /գրավոր-բլոգային աշխատանք/․
Հակաժողովրդական պետաքաղաքական վարչաձևի մասին խոսելիս, միայն անգամ բառից մենք հասկանում ենք, որ այդտեղ ամբողջովին կարելի է ասել տրոհված է աձնի իրավունքները: Պետությունը վերահսում է ամեն բան, յուրաքանչյուր ոլորտ և ընդհանրապես՝ ողջ սոցիալիական կյանքը: Այդպիսի պետությունում սահմանվում է մեկ կուսակցության դիկտատուրա, որը իրականացնում է պետական գործառույթները: Լինում են հատուկ ներքին օրենքներ և սահմաններ, որոնցով էլ հասարակությունը պետք է առաջնորդվի: Հակաժողովրդական ռեժիմն անտեսում է ազգային փոքրամասնությունների շահերը:Հակաժողովրդական պետությունը հաշվի չի առնում բնակչության կրոնական համոզմունքների առանձնահատկությունները: Այն լիովին ժխտում է կրոնական աշխարհայացքը կամ նախապատվությունը տալիս է կրոններից մեկին ՝ արգելելով և ճնշելով իրեն անցանկալի բոլոր կրոնական հոսանքները:
Պետության առողջ և ճիշտ զարգացման համար ժողովրդական պետքաղաքական վարչաձևին հետևելը, դրանով առաջնորդվելը պարտադիր պայման է: Դրանց պատմական տարատեսակներն են անտիկ աշխարհի ժողովրդավարություններից սկսած մինչև արդի ժողովրդավարական պետքաղաքական վարչաձևերը: Արդի վարչաձևերը լինում են ազատական-ժողովրդավարական և սոցիալական-ժողովրդավարական: Ազատական-ժողովրդավարական ռեժիմները կազմավորվում են իրավական պետություններում:
Հոկտեմբերի 11-15
Պատրաստվե՛ք ներկայացնելու․
Թեման՝ Պետության դերը հասարակության մեջ /դասագիրք, էջ 161-164/
Կարող եք օգտվել՝ «Քաղաքագիտություն, ուսումնամեթոդական ձեռնարկ /Է․ Օրդուխանյան, Հ․ Սուքիասյան/
Առաջադրանք
1․ Ի՞նչ է պետության հասարակական առաքելությունը։ Ինչպե՞ս է ազդում մարդու իրավունքների գերակայությունը պետության հասարակակական առաքելության վրա։
Երբ մենք խոսում ենք պետության առաքելությունից, հասկանում ենք այն հասարակական, սոցիալական խնդիրները, որոնց կատարման համար առաջացել է հենց ինքը՝ պետությունը։
Բերեմ օրինակներ, թե ինչ խդնիրներ պետք է լուծի պետությունը՝ քաղաքացիական խաղաղություն, անվտանգություն, հասարակության հարատևում։
Այսիպիսով՝ եթե խոսենք ավելի գլոբալ և օբյեկտիվ, ապա պետության առաքելությունը հասարակության կարգավորումն է, այն որոշում է նրա զարգացման ընդհանուր նպատակները, հետևում այդ գործընթացին և ստանում արդյունք: Ու ընդհանրապես, պետության գլխավոր և հիմնական նպատակը մարդն է ու նրա իրավունքները, այդ իրավունքների կենսագործումն ու երաշխավորումն է, հասարակական կարգուկանոնի, խաղաղության հաստատումը։
2․ Թվարկե՛ք պետության ներքին և արտաքին գործառույթներ /գրավոր-բլոգային աշխատանք/
Պետության ներքին գործառույթներն են՝
1․ Տնտեսական գործառույթ
2․ Ֆինանսկական վերահսկողության և հարկման գործառույթ
3․ Սոցիալական գործառույթ
4․ Կրթամշակույթային գործառույթ
5․ Իրավական գործառույթ
6․ Բնապահպանական գործառույթ
Պետության արտաքին գործառույթներն են՝ այլ պետությունների հետ որոշակի հարաբերությունների հաստատմանը, դրանց զարգացմանը, երկրի պաշտպանությանը։ Բոլոր գործառույթները սերտորեն կապված են միմյանց հետ, լրացնում են իրար։
Комментарии
Отправить комментарий