Պատմություն» առարկայի հեղինակային ծրագիր
Բացատրագիր
Հայոց պատմություն» առարկայի միջնակարգ հանրակրթության դպրոցի 11-րդ դասարանի ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՀՀ «Կրթության մասին» օրենքը , «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքը, հանրակրթության պետական կրթակարգը,միջնակարգ կրթության պետական չափորոշիչը, ՀՀ կառավարության 2008թ հաստատաված ավագ դպրոցի համակարգի ստեղծման ռազմավարական ծրագիրը և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող ՀՀ ԿԳՆ փորձարարական և այլընտրանքային հեղինակային ծրագիրը:
Պատմություն առարկայի ավագ դպրոցի չափորոշիչը ներառում է
. Առարկայի հայեցակարգը
.Առարկայի ուսումնական ընդհանուր նպատակները
.Առարկայի բովանդակային միջուկը
.ՈՒսումնառության տարատեսակները և միջոցները
. Սովորողների պատրաստվածությանը ներկայացվող պահանջների և արժեքային համակարգի նկարագրությունները
.Ուսումնառության արդյունքների գնահատումը
. երաշխավորող գրականության ցանկը
Հայեցակարգ
Հայոց անկախ պետականության վերականգնումը շրջադարձային նշանակություն ունեցավ ազգային կրթական համակարգի ձևավորման և զարգացման առումով: Անհրաժեշտություն առաջացավ արմատապես վերանայել դպրոցում հայագիտական առարկաների դրվածքը, ընդգրկվածության և բովանդակային հարցերը: Յուրաքանչյուր ժողովրդի պատմություն` նրա անցած ուղին է, նրա կենսագրությունն ու հիշողությունը, դարերի հոլովույթում նրա կերտած հոգևոր և նյութական արժեքների ամբողջությունը: Բնականաբար նման առանձնահատուկ նշանակություն ունի սեփական պատմությունը նաև հայ ժողովրդի համար: Հայոց պատմության իմացության միջոցով է հիմնականում ձևավորվում հայի ազգային ինքնագիտակցությունն ու մտածողությունը, ավելի շատ նրա միջոցով է աճող սերունդը հաղորդակցվում իր ժողովրդի անցյալին, պատմամշակութային ժառանգությանը: Միաժամանակ, սեփական պատմության իմացությունը հնարավորություն է տալիս իրականացնելու ազգային նպատակները, պահպանելու և ապահովելու հայի, որպես տեսակի, շարունակականությունը: Հայոց պատմությունը բովանդակում է նաև դաստիարակչական վիթխարի ներուժ` աճող սերնդի համար հանդիսանալով հայրենասիրության, անձնուրաց պայքարի և ազգային արժանապատվության ապացույցների անսպառ աղբյուր: Վերջապես, Հայոց պատմության իմացությունը և նրա միջոցով սեփական պատմամշակութային ժառանգության յուրացումը աճող սերդին հնարավորություն կտա ակտիվ և գործունյա մասնակցություն ունենալ Հայաստանի ապագայի կերտմանը:
ԱՌԱՐԿԱՅԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
Հայոց պատմության դասավանդման գլխավոր նպատակը
.Պատմական գիտելիքներով զինված, ազգային ինքնագիտակցությամբ օժտված, ազգային և համամարդկային արժեքներով առաջնորդվող, ազգային նկարագիր ունեցող հայ մարդու և քաղաքացու ձևավորումն է: Առարկայի դասավանդման գլխավոր խնդիրներն են
.Սովորողին հաղորդակից դարձնել նախորդ սերունդների ստեղծած հոգևոր մշակութային արժեքներին:
.Ցույց տալ Հայաստանի և հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգության տեղը և դերը համաշխարհային քաղաքակրթության մեջ:
.Ծանոթանալ և իմանալ սեփական ակունքները, ժողովրդի պատմական ընթացքը ժամանակի հոլովույթում:
.Օգնել հասկանալու պատմական իրադարձությունները, վերլուծել երևույթները:
.Ցույց տալ սերունդների կապը պատմության մեջ, ինչը կնպաստի պատմական ժառանգականության ընկալմանը և պատմական փորձի յուրացմանը ու հաջորդ սերունդներին դրանց փոխանցմանը:
Դասավանդման մեթոդները
- Ուսումնական գործընթացի բացակողմանիություն
- Ուսումնական գործընթացի միօրինակության բացառում
- Մտագրոհ
- Բանավեճ և բազմաբովանդակ քննարկումներ
- Թվային միջոցների օգտագործում (եթե նպաստում են դասի էֆեկտիվությանը)
- Դասի ընթացքում ծանրաբեռնվածությունից խուսափելու նպատակով կարճաժամկետ (առավելագույնը 5-րոպե) թեմային առնչվող այլ թեմաների քննարկում
- Դասի ընթացքում անմիջականության և ազատ մթնոլորտի պահպանում
Ուսումնական միջավայր
Ֆիզիկական միջավայր (Դասասենյակ, լաբորատորիա, կրթական բակ, զբոսայգի, ուսումնական ճամփորդություններ, թանգարաններ, հնավայրեն և այլն)
Ոչ ֆիզիկանան միջավայր (Կայքեր, բլոգեր, սոցցանցեր, teams-հարթակ, zoom-հարթակ և այլն)
Նախագծային և հետազոտական աշխատանքներ
Նախագծային և հետազոտական աշխատանքներին ներկայացվող պահանջներ՝
-Օգտագործված գրականության և համացանցի ռեսուրսների ցանկ
-Ստեղծականություն
-Վերլուծական միտք
-Համեմատություն
-Ինֆորմացիայի համակողմանի տիրապետում և վերլուծում
-Սեփական տեսակետի արտահայտում
-Սեփական խոսքի մշակում
Բովանդակությունը
Ուսումնական առաջին շրջան/սեպտեմբեր- դեկտեմբեր
Մուտքի դաս – Պատմության դասավանդումը ավագ դպրոցում
Պայքար Հայաստանի ազատագրության համար՝ 17-րդ-18-րդ դարում
. Ազատագրական պայքարի նոր փուլը: 1-ժամ
.Ազատագրական զինված պայքարը Արցախում: Սյունիքի հայկական իշխանությունները: 2-ժամ
Ազատագրական պայքարը 18-րդ դարի երկրորդ կեսին:Գաղութահայ կենտրոնները:
.Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին: Արևելյան Հայաստանի ՝ Ռուսաստանին միացման ավարտը: 2-ժամ
. Արևմտյան Հայաստանը 19-րդ դարի սկզբին և ռուս- թուրքական պատերազմները: 2-ժամ
Ամփոփում: 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Ազատագրական պայքարների արդյունավետությունը և նպատակահարմարությունը 18-րդ դարի Հայաստանում >>։ 1-ժամ
Ազատագրական շարժման վերելքը 19-րդ դարի երկրորդ կեսին և 20-րդ դարի սկզբին:Հայկական հարցի միջազգայնացումը:
.Արևմտահայերի տնտեսական և սոցիալական դրությունը: 2-ժամ
.Արևելյան հարցի սրումը :1877-1878թթ ռուս-թուրքական պատերազմը: 2-ժամ
. Հայկական հարցի միջազգայնացումը: 2-ժամ
.Ազատագրական պայքարի նոր գաղափարախոսությունը: 1-ժամ
Հայդուկային շարժում: Հայ ազգային կուսակցություններ:
.Արևմտահայերի ցեղասպանության թուրքական ծրագրի իրագործումը: Համիդյան ջարդեր: 2-ժամ
.Երիտթուրքական հեղաշրջումը և արևմտահայությունը: 1-ժամ
Ամփոփում։ 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Երիտթուրքեր>> 1-ժամ
Հայաստանը և հայ ժողովուրդը առաջին աշխարհամարտի տարիներին:
.Առաջին աշխարհամարտը և կովկասյան ճակատը: Հայ կամավորական շարժումը: 2-ժամ
.Հայոց մեծ եղեռնը: 2-ժամ
.Ցեղասպանության ճանաչման գործընթացի սկիզբը: 1-ժամ
. Բոլշևիկյան հեղափոխությունը և Հայաստանը: Իրադրությունը Հայաստանում և Անդրկովկասում 1918թ: 2-ժամ
. Մայիսյան հերոսամարտեր: 2-ժամ
Ամփոփում 1-ժամ
<<1918 թվականի մայիսը Հայաստանում>> 1-ժամ
Հայկական մշակույթը նոր շրջանում
. Հայկական մշակույթը 19-րդ դարի առաջին կեսին: Հայկական մշակույթի կենտրոնները: Կրթական համակարգը: 1-ժամ
.Պատմագիտություն: 1-ժամ
.Գրականություն: Արվեստ: Ճարտարապետություն: 1-ժամ
Կիսամյակի ամփոփում 2-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<Հայ և համաշխարհային մշակույթը 19-րդ դարում․ համեմատական աշխատանք>> 2-ժամ
Ուսումնական երկրորդ շրջան/Ճամբարային հունվար
ՈՒսումնական երրորդ շրջան /Փետրվար-մայիս
Նորագույն շրջան
Հայաստանի առաջին հանրապետություն
.ՀՀ պետականության ձևավորումը: 2-ժամ
.ՀՀ սոցիալ-տնտեսական քաղաքական կյանքը: 2-ժամ
. Հանրապետության արտաքին կապերը: Միջազգային դրությունը: 2-ժամ
.Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում:Սևրի պայմանագիր: 2-ժամ
.ՀՀ անկումը: Ամփոփում Խորհրդային Հայաստանը 1920-1922թթ։ 2-ժամ
.Խորհրդային իշխանության հաստատումը: 2-ժամ
. ՀԽՍՀ տարածքային հիմնախնդիրները: 1921թ Մոսկվայի և Կարսի պայմանագրերը:
Ամփոփում։ 2-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<ՀՀ Առաջին հանրապետության անկման այլընտրանքային պատմություն>> 1-ժամ
Համաշխարհային պատմություն
.Միջազգայինհ հարաբերությունները 19-րդ դարիվերջին և 20-րդ դարի սկզբի: 2-ժամ
.Առաջին համաշխարհային պատերազմը: Պատճառները, սկիզբը: 2-ժամ
.Առաջին աշխարհամարտի ավարտը և հանրագումարը: 1-ժամ
.Ամբողջատիրական վարչակարգեր: 1-ժամ
.Միջազգային հարաբերությունները երկրորդ համաշխարահային պատերազմի նախօրյակին: 1-ժամ
.Երկրորդ համաշխարահին պատերազմը: 2-ժամ
.Սառը պատերազմ: Հետպատերազմյան աշխարհակարգ: 1-ժամ
.Արևմտյան աշխարհի երկրները: ԱՄՆ: Մեծ Բրիտանիա: Ֆրանիսա: Մերձավոր և Միջին արևելքի երկրները:Չինաստան:հնդկաստան:Ճապոնիա: 2-ժամ
.ՄԱԿ: Եվրոպայի միասնականացման գործընթաց: 1-ժամ
Ամփոփում։ 1-ժամ
Նախագծային աշխատանք՝ <<20-րդ դարի քաղաքական լիդերներ>> 1-ժամ
Տարեկան աշխատանքների ամփոփում:
ՈՒսումնական չորրորդ շրջան: Ճամբարային հունիս:
Комментарии
Отправить комментарий