Պետական իշխանության բաժանման հիմնախնդիրը
1 Ներկայացրե՛ք պետության կառուցակարգի սկզբունքները։
Պետության կառուցակարգի սկզբունքները ելակետային դրույթներ են, որոնք որոշում են պետական մարմինների կազմակերպման և գործունեության հիմնական, առանցքային մոտեցումները։ Արդի պետության կառուցակարգի սկզբունքներն են մարդու իրավունքների գերակայությունը, ժողովրդաիշխանությունը, իշխանությունների բաժանումը, օրինականությունը, հրապարակայնությունն ու թափանցիկությունը, արհեստավարժությունը։
2. Ի՞նչ է պետական մարմինը։ Պետական մարմինների ի՞նչ տեսակներ գիտեք։
Պետական մարմինն իշխանությամբ օժտված կազմակերպություն է, որը մասնակցում է պետության գործառույթների կատարմանը իրենց համապատասխանող ոլորտում։ Ըստ իրենց գործառույթի պետական մարմինները լինում են երեք տեսակի՝ գործադիր, օրենսդիր և իրավապահպան (դատական)։ Ըստ որոշումների ընդունման եղանակի՝ միանձնյա (օր․՝ նախագահ) և կոլեգիալ (օր․՝ կառավարություն)։ Ըստ պետական մարմինների հիերարխիայում ունեցած դիրքի՝ տեղական (օր․՝ մարզպետ, քաղաքապետարան) և կենտրոնական (օր․՝ նախագահ, կառավարություն)։
3. Բացատրե՛ք ժողովրդավարական և հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևերի էությունը։
Ժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևն իրենից ներկայացնում է ռեժիմ, որի դեպքում իշխանությունը ձևավորում է ժողովուրդը, կառավարությունն իրականցնում է ժողովուրդը՝ ցույցերի, ընտրությունների, հանրաքվեների և այլնի միջոցով։ Այստեղ մարդու իրավունքներն առանցքային դեր են խաղում և վեր են ամեն ինչից։ Դրա բնութագրիչներից են բազմազանությունը բոլոր ոլորտներում՝ թե՛ շուկայում, թե՛ պետության կառավարման մեջ, թե՛ մտավոր առումով, քանի որ վերջինս, օրինակ, ազատ խոսքի իրավունքի հիմք և արդյունք է։ Այս դեպքում նաև պաշտպանվում և խթանվում է անհատի զարգացումը, ինչը հիմնականում բացակայում է հակաժողովրդավարական ռեժիմում։
Հակաժողովրդավարական պետաքաղաքական վարչաձևը, կարելի է ասել, ժողովրդավարականի հականիշն է։ Այս դեպքում անհատի իրավունքներն ու ազատությունները շատ սահմանափակ են, դավանանքի, խոսքի ազատություն չկա, տիրում է միակուսակցական համակարգ։ Այս գործոններն արդեն իսկ բոլոր ոլորտներում բացառում են մեծ բազմազանությունը, որն օգնում է լիովին վերահսկել ժողովրդին։ Մարդու իրավունքները նույնպես դեր չունեն։ Չնայած այն փաստին, որ այս համակարգը նույն անունով գործում է որոշ երկրներում, հաճախ հակաժողովրդավարական կարգեր են հանդիպում հիբրիդ կամ «ժողովրդավարական» ռեժիմով երկրներում, որտեղ նման ռեժիմի կողմնակից կուսակցությունը ձեռք է բերում իշխանություն և կեղծիքի և կեղծ ժողովրդավարության շրջանակներում կառավարում իրականացնում՝ հաճախ իրեն թույլ տալով ծավալել հակաօրինական գործունեություն։
Комментарии
Отправить комментарий