ՅՈՒՆԵՍԿՕ և ՅՈՒՆԻՍԵՖ

 ՅՈՒՆԵՍԿՕ

UNESCO logo.svg

ՅՈՒՆԵՍԿՕ-ի լրիվ անվանումն է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակույթային կազմակերպություն։ Այն ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալությունն է, որը հիմնադրվել է Փարիզում 1946 թվականին։ Ինչպես ՄԱԿ-ը Ազգերի Լիգայի իրավահաջորդն է, այդպեսել ՅՈՒՆԵՍԿՕ-ն Ազգերի լիգայի ինտելեկտուալ համագործակցության միջազգային կոմիտեի իրավահաջորդն է։ Կենտրոնական գրասենյակը գտնվում է Ֆրանսիայում։

Այս կազմակերպության նպատակն է աշխարհում ապահովել խաղաղությունը և անվտանգությունը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումներ անելու միջոցով։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 193 անդամ երկիր և 11 ասոցացված երկիր։

Հայաստանը դարձել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ 1992թ․ հունիսի 9-ին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին՝ Գլխավոր կոնֆերանսը, Գործադիր խորհուրդը և Քարտուղարությունը։

  • Գլխավոր կոնֆերանսը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է։ Գլխավոր կոնֆերանսը նիստեր է անցկացնում երկու տարին մեկ։ Քննարկում են կազմակերպության քաղաքականության, ուղղվածության և կազմակերպության կողմից իրականացվող ծրագրերի հետ կապված հարցեր։ Գլխավոր կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, ռուսերենը, իսպաներենը, չինարենը և ֆրանսերենը։
  • Գործադիր խորհուրդը նույնպես նիստեր է գումարում երկու տարին մեկ։ Նիստերի ժամանակ քննարկում են կազմակերպության կողմից իրականցվող ծրագրերի պատշաճ կատարման հարցերը և իրականացնում են Գլխավոր կոնֆերանսի հաջորդ նիստի նախապատրաստական աշխատանքները։ Գործադիր խորհրդի կազմում ընդգրկված են 58 անդամ պետություններ, որոնց մանդատը 4 տարի է։
  • Քարտուղարությունը կազմակերպության գործադիր մարմին է, որի կազմում է մտնում Գլխավոր տնօրենը և նրա կողմից նշանակվող անձնակազմը։ Գլխավոր տնօրենը նշանակվում է Գլխավոր կոնֆերանսի կողմից՝ Գործադիր խորհրդի առաջարկությամբ։

ՅՈՒՆԻՍԵՖ

UNICEF Logo.png

ՅՈՒՆԻՍԵՖ-ը ՄԱԿ-ի մանկական հիմնադրամն է։ Ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով, որի նպատակը Երկրորդ Համաշխարհային Պատերազմից տուժած երեխաներին օգնություն ցուցաբերելն էր։ Ի սկզբանե այն պետք է ժամանակավոր գործեր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ը այն երկրացրեց անորոշ ժամկետով։ Կենտրոնական գրասենյակը տեղադրված է Նյու Յորքում։ 

ՅՈՒՆԻՍԵՖ-ը աշխատում է 190 երկրներում և տարածքներում և զբաղվում է այնտեղի երեխաների առողջության ապահովության և իրավունքների պատշպանության հարցերով։

ՅՈՒՆԻՍԵՖ-ը Հայաստանում աշխատում է 1992 թվականից։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work