Հունական փոխառություններ

 Կարդալ նյութը, կատարել առաջադրանքները։Հունական փոխառություններ

1․ Ո՞վ է Մորփեոսը։ ՄԱնրամասն տեղեկություններ գտիր նրա մասին համացանցից։

Մորփեոսը հունական դիցաբանության մեջ երազների աստվածն է։

Մորփեոսի հայրը Հիպնոսն է՝ քնի աստվածը։ Տարբերակներից մեկում նրա մայրը Ագլայան է՝ Զևսի և Էվրինոմի դուստրը, որը եղել է Աֆրոդիտեի երեք ուղեկիցներից մեկը։

Մորփեոսը կարող է ընդունել ցանկացած ձև և երևալ մարդկանց իրենց երազներում։ Նա կարողանում է միանգամայն ճշտությամբ ընդօրինակել մարդու ձայնը, խոսքի ոճը։ Հույները գրեթե միշտ նրան պատկերել են վայելչակազմ երիտասարդի տեսքով, որը ունի թևիկներ, սակայն որոշ արվեստի գործերում՝ հուշարձաններում, նա ունի մորուքավոր ծերունու տեսք, որի ձեռքին կակաչներ կան։ Մորփեոսը պարտավոր է հետևել կայսրերի և հերոսների երազներին։ Մորփեոսի գլխավոր սիմվոլը երազների աշխարհ տանող երկակի դարպասներն են։ 

2․Ի՞նչ է նշանակում Մորփեոսի գիրկն ընկնել դարձվածքը։

Քնել, ննջել

3․Ի՞նչ է մորֆին։

Morpheios-ը թարգմանաբար նշանակում է քաղցր քուն, այսպիսով, որոշ քնաբեր դեղեր ունեն մորֆի կամ մորֆին անունը։

4․Ի՞նչ է եթերը ժամանակակից ըմբռնումով։

Եթերը բազմիմաստ բառ է, որով բնութագրվում են օդի վերին ոլորտները, որպես մաքուր և նոսր շերտ։

5․Ի՞նչ իմաստ ուներ եթերը Հին Հունաստանում։

Եթերը ըստ հին հույների դիցաբանական պատկերացումների, օդի վերին ճաճանչափայլ շերտի՝ Զևսի նստավայրի անձնավորումն է։

6․Ի՞նչ է նշանակում եթերում սավառնել արտահայտությունը։

Անիրական ձգտումներ ունենալ, երազել

7․Գրիր քամի բառի հոմանիշները։

Հով, հովիկ, սեփյուռ, սյուք, հողմ, մրրիկ

8․Ո՞վ է Զեփյուռը։

Տաք, անձրևաբեր քամու անձնավորումը

9․Թեթև քամի նշանակությունից բացի էլ ի՞նչ իմաստ ունի զեփյուռ բառը։

Խավար

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work