Արևելյան Հայաստանի միացումը Ռուսաստանին

 1804-1813 թվականների ռուս-պարսկական առաջին պատերազմից հետո կնքվում է Գյուլիստանի պայմանագիրը, որով Ռուսական կայսրությանն են անցնում Արևելյան Վրաստանը, ինչպես նաև մի շարք խանություններ: Պայմանագրում առանձին դրված էին նաև Արցախի մելիքների կնիքները: Հայ մելիքներին տրվում են են ռուսահպատակ ազնվականների իրավունքներ, նրանք հնարավորություն ստանում անցնել բարձրաստիճան զինվորական ծառայության: Ռուսաստանը զուգահեռ մղում էր ևս երկու պատերազմ՝ Օսմանյան կայսրության և Ֆրանսիայի դեմ:

1826-1828 թվականների ռուս-պարսկական երկրորդ պատերազմից հետո կնքված Թուրքմենչայի պայմանագրով Ռուսական կայսրությանն են անցնում նաև Երևանի ու Նախիջևանի խանությունները ու Օրդուբադի շրջանը: Նույն տարում տեղի է ունենում հերթական ռուս-թուրքական պատերազմը (1828-1829), որի ժամանակ ռուսական բանակը գրավում է մի շարք հայկական գավառներ: Արդյունքում Ռուսաստանին միանում են միայն Ախալցխան և Ախալքալաքը: Ներսես Ե Աշտարակեցի կաթողիկոսի և Պարսկաստանում ռուսական դեսպան Ալեքսանդր Գրիբոյեդովի ջանքերով հնարավորություն է ստեղծվում հայերին հետ վերադառնալու հայրենիք. Իրանից 40-42 հազար հայեր, իրենց հետ նաև՝ փոքրաքանակ ասորիներ, հանգրվան են գտնում ազատագրված Հայաստանում: Ավելի ուշ Հայաստան են տեղափոխվում ևս 75-80 հազար հայեր Էրզրումի, Բայազետի ու Կարսի վիլայեթներից: Մեծաքանակ իսլամադավան բնակչություն լքում է երկիրը: Նոր պատերազմի արդյունքում գրաված տարածքներից կազմվում է Հայկական մարզը (1828-1840), ապա՝ Շիրակի հավելմամբ՝ Երևանի նահանգը (1849-1918)։ Մյուս հայկական տարածքները՝ Ուտիքը, Արցախն ու Սյունիքի հարավը, Շաքիի հետ կազմում են Ելիզավետպոլի նահանգը (1868-1918)։ Լոռին ու Ջավախքը մնում են Թիֆլիսի նահանգի (1846-1918) կազմ։ Արևելյան Հայաստանի հարավը՝ Մակուի, Խոյի, Ղարադաղի և Ուրմիայի խանությունները, մնում են Պարսկաստանի կազմում։

1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի արդյունքում Ռուսաստանին են միացել հայկական և վրացական տարածքներ, որոնցից ձևավորվել են Բաթումի և Կարսի մարզերը:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work