Միավորված ազգերի կազմակերպություն
Միավորված ազգերի կազմակերպութւյունը իր ուշադրությունը նվիրել է համայն աշխարհում կենսամակարդակի բարձրացման և մարդկային հմտությունների ու ներուժի խթանման գործին։ 2000թ-ից ի վեր աշխատանքն առաջնորդվում է հազարամյակի զարգացման նպատակներով։ ՄԱԿ-ի շենքը գտնվում է ԱՄՆ-ի Նյու Յորք քաղաքում և համարվում է միջազգային զոնա։ Այս 73.000 քմ տարածք ունեցող շինությունը պատկանում է բոլոր պետություններին, ովքեր ՄԱԿ-ի անդամ են համարվում։ ՄԱԿ ում կան 193 պետություններ։ Երկու համաշխարհայի պատրեազմները, որոնք սկսվել են 25 տարի տարբերությամբ, ցույց տվեցին միջազգային հարաբերությունների ամբողջ խառնաշփոթը։ Ազգերի լիգան, որը ստեղծվել էր 1919 թվականին, չկարողացավ ապահովել միջազգային խաղաղությունը։ 1941թ-ին Հիտլերի բանակը գրավել էր Եվրոպայի մեծ մասը։ Այդ հարցով անհանգստացած Ամերիկայի և Մեծ Բրիտանիայի լիդերները 1941թ-ի օգոստոսին հանդիպեցին Ամերիկայի Նյուֆաունդլենդ կղզում։ Նրանց հանդիպումը համարվում էր գաղտնի և անվանվում էր Riviera: Այդ ժամանակ Ամերիկան դեռ պատերազմի մեջ չէր, այսպիսով ըստ պաշտոնական տարբերակի այդ ընթացքում նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը 10-օրյա ձկնորսության էր։ 1941թ-ի օգոստոսի 14-ին Չերչինն ու Ռուզվելտը հրապարակեցին հայտարարություն, որի անվանումն էր Ատլանտյան խարտիա։ Ասում են՝ սա էր հենց սկիզբը ՄԱԿ-ի ստեղծման։ 1941թ-ի դեկտեմբերին Ռուզվիլտը առաջարկեց փոխել Ատլանտյան խարտիա տերմինը միավորված ազգեր տերմինով։
Комментарии
Отправить комментарий