Դիջիթեք: Unity ծրագիր
11-րդ սովորողներ Հայկ Մկրտչյանը և Արմեն Հաջյանը դիջիթեքյան նախագծերի շրջանակում ներկայացրեցին Unity ծրագիրը։ Այսօր մենք շարունակեցինք ուսումնասիրել Unity ծրագիրը: Մենք սովորեցինք, թե ինչպես ստեղծել 3D օբյեկտներ, որոնք կարող ենք օգտագործվել խաղերի մեջ։ Սովորեցինք այդ օբյեկտներով ստեղծել խաղի հատակ, պատ և այլն։ Նաև սովորեցինք հատակին նշանակել collider և խաղացողին RigidBody, որպեսզի երբ խաղացողը ընկնի հատակին, նա կարողանա կանգնել։ Սովորեցինք խաղացողին նշանակել ձայներ, որոնց շնորհիվ խաղացողի շարժումները կլսվեն։ Ծանոթացանք այն աշխարհին, որի վրա աշխատում ենք, տալ լույս, որը աշխատում է ինչպես արևը։ Ուրբաթ օրը նախատեսվում ևս մեկ հանդիպում։ Ձմեռային ճամբարը, դիջիթեքյան հանդիպումները շատ օգտակար են ճամբարականներիս համար։
Комментарии
Отправить комментарий