Հայոց լեզու 14.03.2022

Մարտի 14

Առաջադրանքներ՝

1․ Ո՞ր բառից են ծագել մատուցել և մատչելի բառերը և ի՞նչ է այն նշանակել։

Մատուցել և մատչելի բառերը ծագել են գրաբարի մատչիմ բայից: Մատչիմ նշանակում է <<մոտենալ, մոտ գալ, մերձենալ>>:

2․ Ի՞նչ են նշանակում կառամատույց և նավամատույց բառերը։

Կառամատույց նշանակել է <<կառքեր մատուցելու՝ մոտեցնելու հրապարակ>>, այնուհետև նշանակում է <<ուղևորման հարթակ երկաթուղային կայարանում>>: Նավամատույց նշանակում է <<նավահանգստի առափնյա այն հատվածը, որին անմիջապեո մոտենում ու կանգ է առնում նավը>>:

3․ Բացատրեք մարդ բառի ստուգաբանությունը։

Ստուգաբանորեն հաստատվել է, որ այն բնիկ հայերեն բառ է. նրա ստուգաբանության բանալին տալիս են ազգակից լեզուները: Ըստ այդմ, մարդ ստուգաբանորեն նշանակում է <<մահկանացու>>, այն ծագում է հնդեվրոպական mer (մեռ) արմատի mar ձայնդարձով տարբերակիցփծ՝ դ աճականով՝ մարդ-դ > մարդ:

4․ Մարդը մահկանացո՞ւ է։

Մարդ արարածը որքան էլ երկար ապրի, միևնույն է, չի կարող խուսափել իր արմատին ստուգաբանական մյուս <<նշանակություններից>>, վերջիվերջո՝ նա մահկանացու է:

5. Ի՞նչ են նշանակում գրաբարի կեցցէ և հասցե բառերը։

Կեցցե բառը գրաբարում կեալ (ապրել) բայի խոնարհված մի ձև է, գրաբարի ստորադասական եղանակի երկրորդ սպառնի բայաձև՝ կեցցէ, որ աշխարհաբար նշանակում է <<ապրելու է, ապրի, կապրի, պիտի ապրի>>: 

Իմաստաարժեքային փոփոխությունների նույն ճանապարհն է անցել գրաբարյան հասցէ ( > հասցե) բայաձևը: Գրաբարում հասանել բայի ստորադասական եղանակի երկրորդ ապառնի ժամանակի մի բառաձև է հասցէ-ն. <<հասնելու է, հասնի, կհասնի, պիտի հասնի>> նշանակություններով: 

Հասցե բայաձևի գրաբարյան իմաստը ժամանակի ընթացքում մթագնել է, բառաձևն էլ քարացել է և անկախացել առարկայական իմաստով, որպես գոյական: Այն ունի <<մակագրություն նամակի, ծանրոցի վրա՝ առաքման տեղի և ստացողի մասին. մեկի բնակության վայրը>> իմաստները:

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work