Միջազգային իրավունք

Միջազգային իրավունքը, պետությունների, ազգերի և կազմակերպությունների միջև ընդունված վարքագծի կանոնների ամբողջությունն է։ Տարբերվում է ազգային իրավական համակարգերից նրանով, որ միջազգային իրավունքը կապ չունի ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ, փոխարենը՝ վերահսկում է կազմակերպությունների և պետությունների հարաբերությունները։ Միջազգային իրավունքը կոչված է ապահովելու պետական և հասարակական հարաբերությունների կայունությունը։ Միջազգային իրավունքն ունի երկու հիմնական տարատեսակներ՝ միջազգային հանրային և միջազգային մասնավոր իրավունք։ Միջազգային իրավունքի երկու տեսակներն էլ լայն իմաստով կարգավորում են ազգամիջյան հարաբերությունները։ Իրավունքի այս երկու տեսակներն էլ կազմված են այնպես, որպեսզի չհակասեն միջազգային համընդհանուր իրավունքի բուն էությանը։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work