Պետության արտաքին քաղաքականությունը և գործառույթները

 1․ Ի՞նչ է արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է այն ձևավորվում։ Որո՞նք են ՀՀ արտաքին քաղաքականության սահմանադրական նպատակները։

Արտաքին քաղաքականությունը կարգավորում է տարբեր երկրների կամ ժողովուրդների միջև հարաբերությունները։ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ուղղված է երկրի անվտանգության ամրապնդմանը, պետության զարգացման համար բարենպաստ պայմանների ապահովմանը, արտերկրում Հայաստանի և նրա քաղաքացիների շահերն արժանավայել ներկայացնելու և պաշտպանելուն, միջազգային կազմակերպություններում երկրի հեղինակության և դերի բարձրացմանը, հետագա բարեկամ պետությունների հետ գործընկերային հարաբերությունների ամրապնդում, ինչպես նաև ակտիվ մասնակցություն գլոբալ և տարածաշրջանային խնդիրների լուծմանը։

ՀՀ արտաքին քաղաքականության նպատակներից է միջազգային հանրության կողմից Հայաստանի դիրքորոշումների ընկալման ապահովումն ու դրանց աջակցության ցուցաբերումը:
Արտաքին քաղաքականության հիմնական խնդիրներից է Արցախի ժողովրդի ինքնորոշման հիման վրա ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ և արդարացի լուծումը:

2․ Որո՞նք են պետության արտաքին գործառույթները։

Պետությունը կատարում է քաղաքական համակարգի մյուս ինստիտուտների գործունեությունից տարբերվող մի շարք գործառույթներ: Պետության գործառույթները նրա գործունեության հիմնական ուղղություններն են, որոնց միջոցով իրականացվում է պետության սոցիալական դերը: Բացահայտվում է նրա գործունեության ներքին հակասական  և փոխզիջումային բնույթը: Մեր քաղաքագիտական գրականության մեջ պետության գործառույթները դասակարգվում են ներքին ու արտաքին, իսկ երբեմն էլ ըստ գործունեության ոլորտների (տնտեսական, քաղաքական, սոցիալական, հոգևոր և այլն)։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

English Class work