Հոկտեմբերի 10-14

Հոկտեմբերի 10-14
Պատրաստվե՛ք ներկայացնելու.
Թեմա 14․ Կիլիկյան Հայաստանը /էջ 174-190/
Թեմա 15․ Հայոց քաղաքակրթությունը ուշ միջնադարում /էջ 191-200/-/բանավոր, դասագիրք, նաև օգտվե՛լ այլ աղբյուրներից/․

Առաջադրանք
1․ Ներկայացրե՛ք Կիլիկիայում հայկական պետության ստեղծման պատմական գործոնները։

Հայկական նոր պետականություն առաջացավ Կիլիկիայում Բագրատունյաց թագավորության անկումից հետո։ Կիլիկիայի տարածքը հին ժամանակներից ծանոթ էր հայերին։ Տիգրան Մեծը Ք․ա․ I դ․ նվաճեց Կիլիկիայի արևելյան շրջաններն ու միացրեց հայկական տերությանը։ X դ․ արդեն կար բավականին մեծ հայ բնակչություն։ Հայկական պետականության առաջացումից առաջ այստեղ արդեն ունեին կայուն կազմակերպված սոցիալական միջավայր ու Հայոց եկեղեցու թեմեր։ XI դ․ կեսերից թյուրք-սելջուկների արշավանքների և Բյուզանդիայի վարած քաղաքականության պատճառով սկսվում է հայերի զանգվածային արտագաղթ Կապադովկիա, Ասորիք, Հյուսիսային Միջագետք ու Կիլիկիա։

2․ Նկարագրե՛ք Լևոն 1-ինի գործունեության կարևոր դրվագները։

1132թ․ Լևոն I-ը բյուզանդացիներից գրավեց Մսիս, Ադանա ու Տարսոն քաղաքները, կարողանալով Կիլիկյան Հայաստանի սահմանները հարավում հասցնել մինչև Միջերկրական ծով։ 1137թ․ գարնանը բյուզանդացիները մեծ զորքով հայտնվում են Դաշտային Կիլիկիայում, գրավելով Տարսոնը, Ադանա, Մսիսը և Անավարզան։ Լևոնը զորքով ամրանում է Վահկա բերդում։ Պաշտպանությունը վեց ամիս տևեց։ Վերջապես հանձնվելուց հետո Լևոնը, իր կինն ու նրանց երկու որդիներին՝ Ռուբենին ու Թորոսին շղթայակապ տանում են Կոստանդնուպոլիս։ Լևոն I-ը այնտեղ բանտում մահացավ։

Комментарии

Популярные сообщения из этого блога

English exercise

Օ-Ո, ուղղագրություն

Մարտի 9