Ապրիլի 25-29
Ապրիլի 25-29 Պատրաստվե՛ք ներկայացնելու՝ Թեմա 7․ Հայկական մշակույթը 1920-41 թթ․ ա/ Կրթական նոր համակարգը։ Գիտության զարգացումը բ/ Գրականությունը և Արվեստը /բանավոր, էջ 96-102, նաև այլ աղբյուրներ/․ Առաջադրանք 1․ Ներկայացրե՛ք Հայկական մշակույթի զարգացման ճանապարհին եղած խնդիրները 1920-41 թթ․։ Մշակութային վերածնունդը պայմանավորված էր երկրի քաղաքական և տնտեսական առաջընթացով: 1920-1941 թթ. մշակույթը հասավ հաջողությունների: Դրանք ավելի կլինեին, եթե չլինեին խորհրդային երկրում բռնաճնշումները, որոնց զոհը դարձան մեծ թվով մշակույթի գործիչներ: 1924 թ. ստեղծվեց անգրագիտության վերացման աջակցող ընկերություն: Սակայն այդ ընթացքում վերելք ապրեց մշակույթը: Թատրոնի ստեղծման ու զարգացման գործում մեծ են ռեժիսորներ Լևոն Քալանթարի և Վարդան Աճեմյանի ծառայությունները։ 1920-ական թվակաների վերջը նշանավորվեց հայկական կինոարվեստի ծնունդով, որի ստեղծման ու զարգացման գործում մեծ էր ռեժիսոր Համո Բեկնազարյանի դերը։ Այն սկիզբ առավ «Նամուս» համր կինոնկարով: Բարձր նվաճումների հասավ ռեալիստական արձակը: Շիրվանզադեի, Պերճ Պ